ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կադրերը կարևոր են առողջապահության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների ծրագրի ղեկավար Գալինա Պերֆիլիևան ներկայացրեց, թե ինչու է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսներով ապահովումն ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի գերակա ուղղություններից մեկը և ինչպիսի խնդիրների հետ են առընչվում ԱՀԿ անդամ պետություններն այս ոլորտում:
Նա նշեց, որ բոլոր երկրներում առողջապահության ոլորտում կադրերի պատրաստումը կարևորագույն ներդրում և գործոն է։ Միաժամանակ մարդկային ռեսուրսներն այս ոլորտում լուրջ դերակատարություն ունեն։ Բանախոսն ընդգծեց, որ տնտեսական համաշխարհային ճգնաժամի ընթացքում ավելի մեծ ծավալներով աշխատել է միայն առողջապահական համակարգը։ Ռազմավարական այս կապիտալը` բուժաշխատողները կազմում են ընդհանուր աշխատուժի շուրջ 10%-ը: Միաժամանակ առողջապահական բյուջեի 62-80%-ը որպես աշխատավարձ տրամադրվում է հենց մարդկային ռեսուրսներին: Նշվեց նաև, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունն և արդյունավետությունը, ինչպես նաև առողջապահական համակարգի զարգացումն անմիջականորեն պայմանավորված են մարդկային ռեսուրսների առկայությամբ և արդյունավետ աշխատանքով:
Գալինա Պերֆիլիևան փաստեց, որ առողջապահության ոլորտի կադրերն աշխարհագրորեն խիստ անհամաչափ են բաշխված։ Ուսումնասիրությունները վկայում են, որ բուժաշխատողների պակասն ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց կյանքի որակի և առողջական վիճակի վրա։ Որպես դրա վկայություն բանախոսը հիշատակեց այն փաստը, որ մայրական մահացության ցուցանիշներն անմիջականորեն կապված են մարդկային ռեսուրսների կրիտիկական պակասի հետ։ Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհի համար լրջագույն այս խնդիրը խոչընդոտում է հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշներին հասնելու գործին։
Եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի համար ընդհանուր խնդիր է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների վերաբերյալ պատշաճ վիճակագրության բացակայությունը և անհրաժեշտ կադրերով ոչ լիարժեք ապահովվածությունը: Այս ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միջին տեղերում հետևյալ ցուցանիշներով` 100,000 բնակչի հաշվով 251,1 բժիշկ, 48,5 առաջնային օղակի բժիշկ, 463,0 բուժքույր։ Այս առումով ամենաբարձր ցուցանիշները Հունաստանում են` 612,6 բժիշկ, 159,4 առաջնային օղակի բժիշկ, իսկ ամենացածրը` Ալբանիայում` 113,6 բժիշկ, 20,6 առաջնային օղակի բժիշկ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԱՀԿ կողմից վերջին տարիներին ընդունված մի շարք ռազմավարական կարևոր փաստաթղթեր` ուղղված առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների բազմազան խնդիրների լուծմանը։ Միաժամանակ ներկայացվեցին մարդկային ռեսուրսների գնահատման, մշտադիտարկման պլանավորման և իրականացման, ինչպես նաև կանխատեսման ԱՀԿ տարբեր գործիքներ:
Նախարար Դումանյանը, կարևորելով ԱՀԿ-ի փորձագետի հետ հանդիպումը, նշեց, որ չափազանց ակտուալ հարցերի քննարկումն օգտակար կլինի նախարարության մասնագետների համար։

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն